ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Դեմքս հպել անցյալի խոնավ ապակուն —
Անձրևային մութի մեջ տեսնում եմ հազիվ.
Ճռնչում է հնօրյա կարուսելն այգում,
Առկայծում է մշուշից լապտերը գազի։

Դու հիվանդ ես։
Եվ հանգչող աչքերդ խոնավ
Մի տեսիլք են աղերսում հսկա խավարից.-
Քո դեմ վերջին մի անգամ ցոլցլում է Նա՝
Տխուրաչյա երկիրը — կապույտ Նաիրի։

Մի կառափ է գլորում փողոցով քամին։
Ատամների տակ սեղմած սևացած լեզուն՝
Գլորվում է,
Եվ մտքերն ամեն ցնցումից
Հառաչում են ցավագար կառափի ներսում։ Ընթերցել …

ԽՈՍՔ ՑԱՎԻ ԵՎ ԱՌՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Մեր շուրթերից հնչող ամեն բառ ցավի ճիչ է, ներսում զսպված ամեն զգացում՝ ինքնատանջ տվայտանք, և արդեն ուշ է հավատ- աղերսանքով նայել երկինք, թե՝«Տե՛ր, մի՛ տար զմեզ ի փորձություն»: Ես, որ հավատացել եմ Աստծու գթությանը, հիմա պարտադրված եմ խոստովանել. մեր երկնքում ո՛չ արդար ուժ կա, ո՛չ լուսավոր խիղճ, մեր երկինքը դատա՜րկ, դատարկ է, հարազատներս: Բիբլիական այս մի բուռ հողի վրա մենք ենք ու մեր անընդհատ նորոգվող տառապանքը: Ու երկրաշարժ կոչվող այս զարհուրելի պատիժը՝ բազմաքանակ մահերով ու վիրավորներով, զանգվածային փլուզումներով: Նա հասավ մեր ամենադժվարին պահին, երբ հոգու վիրավորանքից տնքալով մտածում էինք, թե ինչպե՞ս, որտե՞ղ տեղավորենք իրենց բնակավայրերը թողած տասնյակ հազարավոր մեր հարազատներին: Վրա հասավ ահավոր դաժանությամբ՝ մեզ ազգովի դարձնելով սգո տառապալի թափոր… Ընթերցել …

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Վաղնջական ցոլքերից նաիրական հրի
Դու հառնում ես անվախճան — որպես հավետ վկա,
Որպես մի հին պատմություն մեր սեպագիր քարի՝
Կասկածներով հալումաշ, ուժով առնական:

Կարսը՝ հեռու և մշուշ-մորմոք ու այգի,
Եվ Կարինե Քոթանջյան, և տետրեր կապույտ,
Եվ խառնված հողմերին քո ժամանակի՝
Քարուխռիվ օրերով թռչում ես անփույթ:

Թող սպասեն գառները եկեղեցու բակում:
Դու գնում ես, որ դառնաս խարազան ու համբույր՝
Հավիտյանս թողնելով միգամած այգում
Եվ Կարինե Քոթանջյան, և տետրեր կապույտ: Ընթերցել …

ԴԵՐՎԻՇԸ

Մաշված լաթերի պես նետած ավազներին
Մեր երազները խեղճ ու կարոտներն անտուն,
Հոգնած հայացքներս մթնող հորիզոնին՝
Մենք սպասում էինք Անապատի Մարդուն։

Իմաստունի, մոգի շքեղ պատմուճանով
Նա գալու էր սիրո գավազանը ձեռքին,
Կախարդելու էր մեզ աստեղային ձայնով՝
Փոխարկելով մեր մեջ հառաչանքը երգի։ Ընթերցել …

ՎԻՐԱՎՈՐ ԼԵՌԱՆ ՏՆՔՈՑԸ

Չնայած մամուլով և հեռուստատեսությամբ անընդհատ լսում ենք, թե դարավերջի ազատամարտին գրողները չեն անդրադառնում, սակայն անընդհատ նորանոր գրքեր են հայտնվում ընթերցողների սեղաններին:Հատկապես ՝ վավերագրություններ: Ճիշտ է, որ  դրանցից եզակիներն են գրված հավաստի տվյալների հենքի վրա և բավարար գրագիտությամբ:

Այդ եզակիներից է Իգնատ Մամյանի «Վիրավոր լեռան ճիչը» փաստագրական վեպը: Այն կարդացվում է հաճույքով և մեկ շնչով, լեզուն անպաճույճ է, ոճը՝ գայթակղիչ: Հեղինակը հենց առաջին էջերից ընթերցողի համար թակարդներ է պատրաստում, խոսում ակնարկներով: Վեպը 1991թ. Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մոտ տեղի ունեցած մայիսյան ողբերգության անհայտ մանրամասների և գործողության մութ էջերի բացահայտման մասին է: Ընթերցել …

Հ Ա Յ Ը

Լուսանկարը՝ «Hetq.am»-ի
Լուսանկարը՝ «Hetq.am»-ի

Քրիստոնյա երկրի գմբեթների վրա
Զրնգում են խաչերն աղետալի ճիչով.
Բիբլիական լույսը աչքերի մեջ վառած`
Ո՞ւր է գնում հայը
Ալեկոծված դարի տագնապների միջով:

Ո՞ւր է գնում հայը.
Դեմը՝ դավեր ու ոխ,
Սև չարության ամպն է դեմքին շնչում,
Կաղկանձում են շուրջը կրքեր ասպատակող
Ու ձորերից լուսնի շնագայլն է հաչում: Ընթերցել …

ԵՐԳ ՊԱՏԱՆՈՒԹՅԱՆ

Անտառավերջի կաղնիների տակ
Մենք բաժանվեցինք։
Եվ նա՝ արարված
Ամպրոպի լույսից, մեղրի բուրմունքից
Ու մթնշաղից,
Մնաց հավիտյան այն հովիտներում,
Որպես կաղնուտում նվագող քամի
Եվ լեռնաձիու

Խոնավ աչքերում շողացող թախիծ։
Նա մնաց որպես
Հավիտենական ձայնը ջրվեժի-
Անդունդների մեջ
Անվախճանորեն հնչող արձագանք,
Եվ ձորերն ի վար, հովիտներն ի վար
Ահա խենթորեն
Ծաղկաթերթեր է թափում կապուտակ։

Ընթերցել …

ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ

Մենք փոքրի՜կ, փոքրիկ թագավորներ ենք
Մեր փոքրի՜կ, փոքրիկ տիրություններով։
Եվ դրոշները մեր արքայական
Ծփում են բոլոր քամիների մեջ,
Եվ նժույգները մեր արքայական
Վրնջում են խուլ
Դարպասների դեմ Անհայտ աշխարհի,
Եվ նիզակներից մեր արքայական
Աստղերի դեղին արյունն է ծորում։

Գահե՜ր ենք տիրում,
Զորքե՜ր ենք ցրում,
Տիրակալներ ենք վերցնում գերի,
Ու հանուն այդ մեծ հաղթանակների‘
Խնջույք ենք սարքում աստղերի գինով
Անհայտ աշխարհի ճանապարհներին։ Ընթերցել …

ՀՐԱԺԵՇՏ ՀՈՐՍ

Ձյունախառն անձրև ու քամի է պաղ,
Անտեր թախիծ է թաղման մեղեդու:
Իմ ընկերների ուսերի վրա
Հայրս գնում է ի հավերժություն:

Էհ, բարով գնաս, իմ հոգնած ծերուկ,
Քո խեղճ կյանքը քեզ շատ էր չարչարել,
Բայց պառավներ կան սգո թափորում,
Որ լա՛վ են հիշում օրերդ ջահել… Ընթերցել …